Աշխարհ
Pink Floyd-ի համահիմնադիր. Միակ ճանապարհը Ուկրաինայում անհապաղ հրադադարն է (տեսանյութ)
Pink Floyd-ի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսը Ուկրաինայում անհապաղ հրադադարի կոչ է արել: Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը նախաձեռնել է Ռուսաստանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք մեր աղջիկներին ու տղաներին չենք մեծացրել, որ ձեր թնդանոթների համար թնդանոթի միս դառնան։ Այսօրվա միակ ողջամիտ գործողությունը Ուկրաինայում անհապաղ հրադադարն է: Ոչ մի «բայց», ոչ մի «եթե»,- ասել է երաժիշտը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները, ինչպես նաև ՆԱՏՕ-ն, պետք է փոխեն իրենց կուրսը և պայմանավորվեն հրադադարի մասին։