Կարեվոր
ՊՆ մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի դին՝ հրազենային վիրավորումով
Մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար»,- հայտնում է ՊՆ-ն։
Արգիշտի Եղյանը Սյունիքի մարզի Շաքի համայնքից էր։ 20–ամյա Արգիշտին բանակ էր զորակոչվել մեկ տարի չորս ամիս առաջ։
Արգիշտի Եղյանը սովորում էր ԵՊՀ–ի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, իսպաներեն և հաղորդակցության» բաժնի 1–ին կուրսում։