ՊՈԱԿ-ի տնօրեն. ԿԳՄՍՆ-ն տեղյակ է եղել Գառնիում անցկացվելիք հարսանիքի վերաբերյալ (տեսանյութ)
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպ անության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի պարզաբանումը սեպտեմբերի 4-ին ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված հարսանեկան միջոցառման վերաբերյալ։
Կազմակերպության ղեկավարն անդրադարձել է վերջին օրերին մամուլում և սոցիալական այլ հարթակներում շրջանառվող տարաբնույթ տեղեկատվությանը։
Արա Թարվեդյանին զարմացրել է ԿԳՄՍՆ հայտարարությունը, թե տեղյակ չեն եղել։ Ըստ նրա՝ իրենք դիմել են եւ բանավոր, եւ գրավոր եւ ստացել են պատասխան։ Նա ներկայացրել է փաստաթղթեր եւ անընդունելի համարել իրենց հասցեագրված մեղադրանքները, թե կոպիտ խախտումներ են եղել։
Բացի այդ 92 տուրիստական կազմակերպություններ, մարզպետարանները տեղյակ են եղել գրավոր։
Մանրամասները՝ տեսանյութում