Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին
Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո երկրի նախագահ Վիկտոր Պորոշենկոն ընդունել է ընտրությունների արդյունքը և շնորհավորել իր մրցակից Վլադիմիր Զելենսկուն:
Էքզիտ փոլի նախնական արդյունքների համաձայն՝ Զելինսկին հավաքել է ձաների 73.2 տոկոսը, գործող նախագահ Պորոշենկոն՝ 25.3 տոկոսը:
Նախնական արդյունքների հրապարակումից հետո Պորոշենկոն ընդունել է ընտրությունների արդյունքը:
Պետրո Պորոշենկոն ընդունել է պարտությունը և շնորհավորել իր մրցակից Վլադիմիր Զելենսկուն։ Գործող նախագահը հայտարարել է, սակայն, որ չի թողնելու քաղաքականությունը և իր աջակիցներին կոչ արել «երբեք չընկճվել»։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում», — գրել է Փաշինյանը Twitter-ում: