Արցախ
Պուտինը և Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը նոյեմվերի 15-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի կայքը։
Նշվում է, որ նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար», - ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։