Պաշտոնական
Պուտինը խոսել է Փաշինյանի ու Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ և այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները», - ասվում է հաղորդագրության մեջ: