Քաղաքական
Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հոդվածը ՍԴ-ն համարեց հակասահմանադրական
Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննեց Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի (սահմանադրական կարգը տապալելու)՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։
ՍԴ-ն որոշեց, որ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը
«ՍԴ 300.1 հոդվածը ճանաչել Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»,–ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։