Պաշտոնական
ՌԴ փոխարտգործնախարարը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ խոսել է Ֆրանսիայի դեսպանի հետ
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, ներառյալ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրադրությունը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:
Հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 18-ին: