«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Ռուբեն Մկրտչյան. Կառավարության նիստի ժամանակ մատուցվեց ապակողմնորոշող տեղեկատվություն

Ռուբեն Մկրտչյան. Կառավարության նիստի ժամանակ մատուցվեց ապակողմնորոշող տեղեկատվություն

«Հուլիսի 11֊ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարություն արեց որ «․․սկսել է աշխատել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը ․․․»։ Դրան հետևեց հետաքրքիր քննարկում, որը բացահայտեց, որ երկու տարբեր կարծիք կա կառավարությունում, մեկը շատ լավատեսական և մեկ այլ, շատ ավելի ողջամիտ։ Մի ուրիշ եզրակացությունն կայանում է նրանում, որ կառավարությանը մատուցվում են ոչ ճշգրիտ տեղեկություններ ցիկլոտրոնի հետ կապված խնդիրների մասին, և նույնիսկ հենց նիստի ժամանակ մատուցվեց այդպիսի մի ապակողմնորոշող տեղեկատվություն։

Կուզենայի ավելի մանրամասն այս հարցերը քննարկեմ, բայց այս պահին նշեմ Լևոն Զուրաբյանի  ֆեյսբուքում գրառումը, որտեղ նա քննադատում է ցիկլոտրոնի գործարկումը որպես մեծ նվաճում ներկայացնելը և նշում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում ստեղծված ծանր իրավիճակը։

Զուրաբյանի հայտարարությանը միանշանակ կողմ եմ։ Մենք (ինստիտուտի մի խումբ գիտաշխատողներ) ինստիտուտի և ցիկլոտրոնի խնդիրների մասին մի քանի անգամ գրավոր դիմել ենք կառավարությանը, խնդրել ենք նաև մեզ ընդունել, բայց մեր փաստարկները որևէ քննարկման չարժանացան։ Հուսով եմ, որ հաշվի առնելով հանրության մեծ հետաքրքրությունն այս հարցի վերաբերյալ և կառավարության նիստի ընթացքում հենց բացահայտված խնդիրները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և նախարար Արայիկ Հարությունյանը վերջապես կհամաձայնեն, որ չի կարելի բավարարվել միակողմանի և թերի տեղեկատվություններով, որոնք իրենց ներկայացնում են ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը, ինստիտուտի տնօրեն Անի Ապրահամյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, և կհանդիպեն ինստիտուտի այն գիտնականների հետ, որոնք ունեն այլ կարծիքներ այս հարցերի վերաբերյալ։ Այլապես հնարավոր չե գտնել այս բարդ խնդիրների իսկական լուծումներ։

Երևանի ֆիզիկայի ինստիտուտի և ցիկլոտրոնի խնդիրների որոշ մասի հետ ծանոթանալու համար կցում եմ մամուլում հրապարակված  իմ բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին»:

Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն՝ ֆ.մ.գ. դոկտոր 

Ռուբեն Մկրտչյան