«  Սեպտեմբեր 2020  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Սամվել Բաբայանը հայտնեց տասը զինծառայողի զոհվելու մասին

Սամվել Բաբայանը հայտնեց տասը զինծառայողի զոհվելու մասին

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեղեկություններով՝ արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում տասը զինծառայող է զոհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Բաբայանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Իմ մոտ եղած տեղեկությունների համաձայն՝ տասը հոգի զոհ ունենք, զինվորական»,- ասաց Բաբայանը:

Թարմացված

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը:

Թարմացված

Շենք-շինությունների զգալի ավերածություններ կան Ստեփանակերտում և Արցախի մի շարք այլ բնակավայրերում, քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հայկական զինված ուժերի կորուստների վերաբերյալ նա ստույգ տեղեկություն չհրապարակեց՝ խնդրելով սպասել պաշտոնական տեղեկություններին: «Ճշտող մեխանիզմները պետք է մինչև վերջ կիրառվեն, ինտենսիվ մարտեր գնում են, զոհեր կան, սակայն պաշտոնական հայտարարություններ կլինեն ավելի ուշ»,- ասաց նա: