Սարգիս Միքայելյան. «Կարմիր դրոշներ, դեղին քարտեր...»
Դաշնակցության միտինգը, ի հեճուկս այնտեղ հնչեցված լրջության կոչերի, լուրջ չընդունվեց, եթե չասենք, որ սոցցանցերում դարձավ սարկազմի առարկա:
Հարց է առաջանում՝ ինչու՞: Չէ՞ որ նոր Հայաստանում սա առաջին ընդդիմադիր միտինգն էր, կազմակերպողն էլ հարյուր տարվա կազմակերպիչ է, անփորձ չէ, և իր կայուն կոնտինգենտն էլ ունի, թեկուզ՝ փոքր:
Ի դեպ, միտինգավորների թվի մասին բան չեմ ասում, դա այս թեմայի հետ հեչ կապ չունի:
Որովհետև երբ դաշնակցության ջոջերն ասում են, թե Քոչարյանի գործը շինծու է, տրաքելու է և այլն՝ դրանով արդեն ոչ թե միայն շանս չեն տալիս՝ իրենց լուրջ ընդունելու, այլ նաև ստեղծում են իրենց հանդեպ շատ կոնկրետ վերաբերմունքի բոլոր պատճառները:
Որովհետև հանրությանը սիմվոլներով «կառավարելու» հնարքներն արդեն չեն գործում՝ լիքը կարմիր դրոշներ, դեղին քարտեր, «նախազգուշացումներ», դաշնակցական երգեր հրապարակում, ամբիոնից «հոխորտալից» ընդդիմադիր կոչեր – դրանք արդեն հիմնականում չեն ներգործում մարդկանց ընկալումների վրա, իսկ ադեկվատ մարդկանց ... նյարդերի՛ն են ներգործում: (Սա՝ տեսական-մեթոդական հուշում, հաջորդ միտինգների համար -) )
Ադեկվատ ասեցի, հիշեցի. որովհետև դաշնակցության միտինգով սաստիկ հետարքրված էին տխրահռչակ Ադեկվադները, որոնք հայտնի են հանրությանն իրենց, մեղմ ասած, պրոքոչարյանական և պրոսերժական պրոպագանդայով:
Պրոսերժական ասեցի, հիշեցի. ՀՀԿ-ի ժամկետանց տարրերը դաշնակցության միտինգին ավելի շատ էին, քան ուղղակի հետաքրքրասեր քաղաքացիները (իսկ ուղղակի հետաքրքրսեր քաղաքացիներ բոլոր միտինգներին լինում են, դա կանոն է):
Կանոն ասեցի, հիշեցի. ով այսօր Հայաստանում հրապարակավ պրոքոչարյանական քարոզչություն է անում, արագ դառնալու է լուսանցքային և լուրջ չի ընդունվելու, եթե չասեմ՝ ընդունվելու է սվիններով: Եվ արդարացիորեն: Սա արդեն կանոն է, որն անտեսողի գլխին կախվելու է հակազգային, հակապետական ընկալվելու, հանրության լայն շերտերի կողմից քամահրանքի արժանանալու սպառնալիքը:
Սպառնալիք ասեցի, հիշեցի. Տեսնես ի՞նչ սպառնալիք կա Դաշնակցության համար Քոչարյանի գործում, Մարտի 1-ի գործում ընդհանրապես, որ այդպես բացահայտ Քոչարյանի փաստաբանի դիրք են գրավել?
Փաստաբան ասեցի... Քոչարյանի փաստաբանը, գնալով միտինգին, ի՞նչ մեսիջ էր հղում հանրությանը, կազմակերպիչները մտածել են՞
Մտածել ասեցի.... Մտածե՛ք, պարոնայք, թե ձեզ միտինգն ինչու՛ այդպես ընդունվեց: Ինչպե՞ս ընդունվեց: Սոցցանցերը քրքրեք, կտեսնեք: