«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Սարգիս Միքայելյան. Ռուսական Россия 24 -ի նյութը ի՞նչ է, եթե ոչ դիվերսիա

Սարգիս Միքայելյան. Ռուսական Россия 24 -ի նյութը ի՞նչ է, եթե ոչ դիվերսիա

Ռուսական հայտնի ԶԼՄ-ներով Քոչարյանին ինֆորմացիոն աջակցությունը, թերևս, ակնկալելի էր՝ պայմանավորված.

1. գլխավոր մեղադրյալի՝ ՌԴ-ում ունեցած կապերով,
2. Քոչարյանի հետ կապված ոուսական որոշ շրջանակների ոչ անհայտ բիզնես-շահերով,
3. հսկայական ֆինանսական միջոցներով, որոնք ծախսվում են Քոչարյանի PR-ի վրա ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում, 
4. ռուսական ԶԼՄ-ների՝ արդեն սովորական դարձած անսկզբունքայնությամբ և ցանկացած հարմար առիթի ծախվելու պատրաստակամությամբ, և ալյն... 

Այս ենթատեքստում բնավ անսպասելի չէր գլխավոր մեղադրյալի պաշտպաններից ուղիղ մեջբերումները, անձեռնմխելիության թեզի առաջ քաշումը եթերում և այլն: 
Ի դեպ, տարրական գրագիտությունն անգամ բավարար կլիներ, որ լրագրողը հասկանար, որ իբր թե անձեռնմխելիության այդ թեզը լավ կլիներ նորից մեջտեղ չբերել ու չհայտնվել ծիծաղելի վիճակում, քանզի հենց դրա մասին կա Վճռաբեկ դատարանի վճիռը... Այսինքն, լրագրողն այնքան անգրագետ է գործել, իսկ նրա ղեկավարներն այնքան թքած են ունեցել հեռարձակվող նյութի որակի վրա, որ խոսել են մեկ այլ երկրում դատարաններով անցած և Վճռաբեկում քննություն չբռնած «անձեռնմխելիության» թեմայից... Բայց սա դեռ կես դժբախտությունն է՝ ինչպես ասում է հայտնի ռուսական ասացվածքը: 

Այն տեքստը, որը հնչեցվել է Ռոսսիա 24-ի եթերում վայ-լրագրող Ելիզավետա Խրոմցովայի շուրթերից, ոչ միայն ինֆորմացիոն PR է մեկ այլ երկրում քրեական գործով անցնող անձի օգտին, ինչն ինքնին արդեն լկտիություն է և խիստ անպատասխանատու գործելակերպ՝ բարեկամ երկրի դատաիրավական համակարգի մեջ քիթը խոթելու առումով:

Այդ տեքստը նաև Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանքներ է պարունակում, եթե ուշադիր լինենք. մեղադրանքներ դատական համակարգին վրա ճնշելու, անձնական վրեժխնդրությամբ պայմանավորված քրեական հետապնդում հրահրելու մասին, ինչը, ուշադրություն, մեղադրանքներ են հանցագործությունների մեջ: 

Ուրեմն, մեկ այլ երկրի լրագրող քրեական մեղադրանքներ է ներկայացնում մեր երկրի վարչապետին, իսկ լրատվամիջոցը դա հեռարձակում է մի շարք երկրներում:

Սա ի՞նչ է, եթե ոչ դիվերսիա! 

Մի կողմ թողնելով դրա ինիցիատորների պատասխանատվության հարցը (նրանցից հիմնականներն իրենց պատիժները Հայաստանում կկկրեն, այսպես թե այնպես)՝ ուզում եմ ասել, որ նման գործելակերպն անարձագանք թողնելը խիստ մեծ անպատասխանատվություն կլիներ Հայաստանի համապատասխան մարմինների կողմից:

Կարծում եմ, որ պետք է առնվազն պաշտոնական բողոք հղվի դիվանագիտական ուղիներով, ինչպես նաև պահանջ դրվի՝ նույն հեռուստալիքի եթերում ներողություն խնդրել հնչեցված մեղադրանքների համար և հերքում տալ: 
Ինչքան «բանի տեղ չդնի» հայկական կողմը, այդքան ավելի լկտիանալու են արտերկրյա ծախու լրատվամիջոցները և դրանց հայաստանյան պատվիրատուները:

Սարգիս Միքայելյան

Կարդացեք՝ «Россия 24-ի հերթական սուտը Փաշինյանի ու Քոչարյանի մասին»