Պաշտոնական
Սարգսյանը ստորագրել է կառավարության հրաժարականն ընդունելու հրամանագիրը
Երեկ՝ ապրիլի 25-ին, ՀՀ նաքխագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է կառավարության հրաժարականն ընդունելու հրամանագիրը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը՝ ընդունել կառավարության հրաժարականը»,-նշված է հրամանագրում:
Նշենք, որ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հանդես եկավ ուղերձով ու հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնում։
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կատարելու է ՀՀ վարչապետի պարտականություննեն ամբողջ ծավալով։
Այսպիսով՝ հունիսի 20-ին հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, եթե ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չընտրի։