«  Նոյեմբեր 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Սասուն Խաչատրյանի ճեպազրույցը (տեսանյութ)

Սասուն Խաչատրյանի ճեպազրույցը (տեսանյութ)

 Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը կգործի ըստ օրենքի, եթե 48 ժամվա ընթացքում ծառայություն չներկայանա Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, արձագանքելով Կոստանյանի այն հայտարարությանը, թե չի կարող Երևան վերադառնալ 48 ժամվա ընթացքում:

«Եկեք 48 ժամ սպասենք: Եթե դրանից հետո որպես մեղադրյալ ներգրավված պարոն Կոստանյանը չներկայանա, մենք կգործենք ըստ օրենքի»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով Գևորգ Կոստանյանին առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար: Գևորգ Կոստանյանը դեռ սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ: Նա այդ ժամանակ հայտնել էր, որ գտնվում է արտերկրում և կվերադառնա օրեր անց:

Ամբողջական՝ «Ազատության» տեսանյությում