«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը

ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» 7-րդ գումարման ԱԺ-ի մեծամասնության կողմից ընդունած օրենքը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ 7-րդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

«ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» 7-րդ գումարման ԱԺ-ի մեծամասնության կողմից ընդունած օրենքը։ Մասնավորապես հակասահմանադրական են ճանաչվել հետևյալ կետերը․

3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝

1) չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ,

2) հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։

4. Կառավարման խորհրդի բուհի չորս անդամներին սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը», - ասված է ՍԴ որոշման մեջ։

Կոստանյանի խոսքով՝ ընդունված օրենքը նախագահի կողմից ստորագրելու պարագայում խաթարվելու էր բուհերի ինքնավարության սկզբունքը. բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի, որից 5-ին նշանակելու էր կառավարությունը, դա զրկելու էր բուհին ինքնուրույն որոշումներ կայացնելու բացառիկ հնարավորությունից։

«Հանուն արդարության ասենք, որ ՍԴ-ն պահպանեց բարձրագույն դատարանի՝ իր ողջախոհությունը և փրկեց բուհական համակարգի ինքնավարությունը հարվածի տակ դնելուց»,- գրել է Կոստանյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծը, համաձայն որի բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Առաջարկվում է նաև հանել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաև բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դարձնել ակադեմիական: