Քաղաքական
ՍԴ-ն որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի օգտին
Այսօր Սահմանադրական դատարանում գրավոր կարգով քննվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Սահմանադրական դատարանը բավարարել է դիմումը:
Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը որոշման հրապարակումից հետո խոսել է լրագրողների հետ՝ այդ իրավիճակն անվանելով աննախադեպ:Փաստաբանը նշեց՝ այս նոր հանգամանքը հարցականի տակ է դնում նոյեմբերի 30-ին կայացված որոշումը, այն պետք է վերանայվի:
Թե կոնկրետ ինչպիսի ընթացակարգով, փաստաբանը դժվարացավ ասել` շեշտադրելով, որ ՀՀ քրեական դատավարության և քրեական արդարադատության պատմության մեջ նման իրավիճակ դեռ չի եղել: