Քաղաքական
Սերժ Սարգսյան. «Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է»
Սերժ Սարգսյանը կարծում է, որ Ապրիլյան պատերազմը սերտ շաղկապված է ԼՂ բանակցային գործընթացի հետ, որը, ցավոք, կա՛մ փակուղի է մտել, կա՛մ էլ ընթանում է ոչ այնպես, ինչպես ինքն է պատկերացնում` դրանով ավելացնելով պատերազմի վտանգը։ Սարգսյանը նման կարծիք հայտնեց այսօր` պաշտոնաթողությունից հետո հրավիրված առաջին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է արտակարգ դրության ժամանակ ասուլիս հրավիրել, քանի որ նա ճիշտ հակառակն էր ասել։
«Ապրիլյան քառօրյան շաղկապված է նաև մեր արտաքին քաղաքականության հետ, ուստի իրադարձությունները, որ տեղի են ունենում մեր երկրի շուրջ, չափազանց վտանգավոր են։ Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է:
Մյուս կողմից, վստա՞հ եք, որ արտակարգ դրությունը մոտ ապագայում կավարտվի: Ես վստահ չեմ»,-ասաց Սարգսյանը։