«  Մարտ 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Սողոմոն Թեհլերյանի դասը 100 տարի անց. ուղիղ միացում Ֆրեզնոից

Սողոմոն Թեհլերյանի դասը 100 տարի անց. ուղիղ միացում Ֆրեզնոից

1921թ.-ի  այս օրը Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբերգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլերյանը, «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարեց Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարար, «Երիտասարդ Թուրքեր» կազմակերպության ղեկավար և Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթին:

1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանում Սողոմոնի դատապաշտպան դոկտոր Նիմայեր Կիրը իր պաշտոնական ճառում ասաց. «Սողոմոն Թեհլերյանն ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, նրա հետ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա իր ձեռքով կտաներ իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշակը, դրոշակը` ողջ խոշտանգվածների, դրոշակը` իր լլկված ընտանիքի»: «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ, որովհետև խիղճս հանգիստ է»,- սա էր Թեհլերյանի կարճ ու խոսուն պատասխանը: Դատական նիստը տևում է երկու օր: Արդյունքում Սողոմոնն արդարացվում է: