«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Սուրեն Սուրենյանց. Եթե Քոչարյանն ուզում է Փաշինյանի հեռացումը, նախ պետք է հեռանա ինքը

Սուրեն Սուրենյանց. Եթե Քոչարյանն ուզում է Փաշինյանի հեռացումը, նախ պետք է հեռանա ինքը

Ցավում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը մի քանի ճշմարտություններ այդպես էլ չգիտակցեց.

▪︎ «Բանկցողին փոխենք, որ ժամանակ» շահենք բանաձևը բացահայտում է հարթակի ընդդիմության պրիմիտիվ պատկերացումները քաղաքականության մասին՝ ընդամենը լեգիտիմացնելով Փաշինյանի լուզեր իշխանությունը: Պատերազմում պարտված երկիրը ժամանակ ու պատրանքային հնարավորություններ փնտրելու ռեսուրս չունի, նրա խնդիրը՝ հնարավորինս քիչ ռիսկերով ու կորուստներով խաղաղության պայմանագիր կնքելն է:

▪︎ Խորհրդարանական այսօրվա ընդդիմությունն՝ իրեն դիրքավորելով որպես ռուսամետ, ամենամեծ հարվածն է հասցնում Ռուսաստանի իմիջին, հայ- ռուսական հարաբերություններին՝ դրանք նույնացնելով քրեաօլիգարխիկ համակարգի ռեստավրացիայի հետ:

▪︎ Հարթակի ընդդիմությունը հետևություններ չի արել անցած տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ շեշտը դնելով բլիցկրիգային լուծումների մարտավարության վրա:

Եթե Ռոբերտ Քոչարյանն իրականում ուզում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը, ապա դրա համար՝ ոչ թե պետք է շտապեր անոնսավորել իր մասնակցությունը վաղվա հանրահավաքին, այլ հայտարարեր քաղաքականությունից հեռանալու իր որոշման մասին:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ

Սուրեն Սուրենյանց