«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Սուրեն Սուրենյանցը՝ Լավրով - Միրզոյան հանդիպման մասին

Սուրեն Սուրենյանցը՝ Լավրով - Միրզոյան հանդիպման մասին

Լավրով- Միրզոյան հանդիպման մասին

✓ հանդիպումն ակնհայտորեն ծանր է ստացվել Արարատ Միրզոյանի համար։ Նույնը մի քանի օր անց սպասվում է Նիկոլ Փաշինյանին, երբ նա կհյուրընկալվի Վլադիմիր Պուտինին։

✓ նման լարվածությունից խուսափելու համար` Հայաստանի իշխանությունները պետք է կարողանային ընկալել միջազգային հարաբերություններում առկա աննախադեպ ճգնաժամի խորությունը կամ գոնե լսեին փորձագիտական սթափ գնահականները։ 
Չեն հասկացել, չեն լսել, զբաղված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ռեստավրացիայի անպտուղ աշխատանքով կամ տարված էին եվրոպական "էյֆորիայով":
Ցավոք, Հայաստանի իշխանության մանկամիտ պրիմիտիվությունը շարունակվում է նաեւ հիմա,

✓ Սերգեյ Լավրովն արձանագրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուցիոնալ փաստացի չգոյությունը։ Կարեւոր չէ` արեւմտյան համանախագահնե՞րը չեն ուզում աշխատել ռուսների հետ, թե՞ հակառակը։ Ունենք փաստ, կոնկրետ իրողություն, որի մասին բարձրաձայնում է համանախագահ երեք երկրներից մեկի ԱԳ նախարարը, իսկ Միրզոյանը մանկամտորեն փորձում է Լավրովին բացատրել, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը "սխալ" ինֆորմացիայի մեջ է։

✓ Փառուխի ճգնաժամի հետ կապված` Մոսկվան բավականին կոշտ ձեւով Երևանին հասկացրեց` ճիշտ բանակցել ադրբեջանցիների հետ ու չթիրախավորել ռուսական խաղաղապահ առաքելությանը,

✓ Լավրովը հասկացրեց Բրյուսելի հանդիպման "անիմաստությունը"` պնդելով, որ դելիմիտացիա/ դեմարկացիայի որոշումը Պուտին- Փաշինյան- Ալիև 2021թ-ի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության հետևանք է։

✓ հայ- ադրբեջանական հարաբերություններում միջնորդի դեր կարող է կատարել կամ նույնիսկ երրորդ կողմ օբյեկտիվորեն կարող է դառնալ հենց Ռուսաստանը։ Թեկուզև այն պատճառով, որ դելիմիտացիա/ դեմարկացիայի համար անհրաժեշտ քարտեզները ու մասնագետները կարող է ապահովել միայն Ռուսաստանը։

Երկու օր առաջ, բրյուսելյան բանակցություններից հետո, գրել եմ. «...բաց է մնում հիմնական հարցը. արդյո՞ք Բրյուսելում ընթացած բանակցությունները Մոսկվայի կողմից սկսված գործընթացի տրամաբանության մեջ են, թե՞ գործ ունենք ԵՄ ինքնուրույն նախաձեռնության հետ։ Սա շատ սկզբունքային հարց է, որովհետև կարեւոր է երկու հանգամանքի արձանագրում` ա)գլոբալ հակադրության լոկալացումը մեր տարածաշրջանում միայն խորացնելու է էսկալացիան, բ)առանց Մոսկվայի գործուն մասնակցության ու միջնորդության` մեր տարածաշրջանում հնարավոր չէ հասնել երկարաժամկետ համաձայնությունների, հայ- ադրբեջանական դիալոգի, ԼՂ խնդրի կարգավորման»։

Հիմա վերահաստատում եմ կարծիքս, մանավանդ, Լավրովի հայտարարություններից հետո համոզվեցի` չեմ սխալվել։

Որպեսզի Փաշինյանն առաջիկա օրերին Մոսկվայում լրացուցիչ անհարմարություններ չունենա(ինչի հետեւանքով տուժելու է Հայաստանը), նրան առաջարկում եմ.

√ չտրվել "հեղափոխական" արկածախնդրությանը ու չփորձել մյուս համանախագահներից` ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից "կորզել" Լավրովին "սխալ հանող" հայտարարություններ։ Դրանք ոչ մի արժեք չեն ունենալու, սակայն կարող են ԼՂ խնդիրն ու Հայաստանը դարձնել միջազգային գլոբալ հակադրության թիրախ։

√ հրաժարվել միջնորդական "այլընտրանքային" ձևաչափեր փնտրելու գայթակղությունից։ Միջազգային աննախադեպ լարվածության պայմաններում, տարածաշրջանում մեծ խաղացողների մրցակցությունը որեւէ լավ բան Հայաստանին չի խոստանում։

√ Փառուխի կամ Քարագլխ ճգնաժամի վերաբերյալ ռուսների հետ խոսել ոչ թե "մեղադրողի" դիրքերից, այլ ներկայացնել արժանահավատ փաթեթ, որը համոզիչ ու լեգիտիմ կդարձնի հայկական կողմի պահանջները,

√ գիտակցել, որ մեր սուվերենության մակարդակը պայմանավորված է ոչ թե բարձրագոչ հայտարարություններից, այլ հարեան երկրների հետ հարաբերությունների որակից։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ բանակցությունների ձևաչափը չեղարկվել է: Այդ մասին երեկ՝ ապրիլի 8-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով համատեղ ասուլիսի ժամանակ: