Քաղաքական
Ստաս Նամինը ամբաստանյալ Քոչարյանի ազատման համար որևէ նամակի տակ չի ստորագրել

Օրերս հրապարակվեցին մշակույթի գործիչների անուններ, որոնք ստորագրել են հանուն Ռոբերտ Քոչարյանի ազատության: Ստորագրողների ցուցակում կար նաև ռուսաստանաբնակ կոմպոզիտոր, պրոդյուսեր Ստաս Նամինի անունը:
Ստաս Նամինի մտերիմ ընկեր Վահան Վարդապետյանն ասաց, որ կապվել է Ստաս Նամինի հետ և հարցրել՝ արդյո՞ք նա ևս եղել է նամակը ստորագրողների թվում, քանի որ հայկական լրատվամիջոցներում նաև հնչել է նրա անունը, գրում է NewArmenia.am-ը:
«Ստաս Նամինը բառացի փոխանցեց հետևյալը՝ «ես շոկի մեջ եմ, որևէ նամակի տակ չեմ ստորագրել, և, առհասարակ, նամակների տակ չեմ սիրում ստորագրել, առավել ևս այդպիսի տեքստերի»: