Թաթուլ Հակոբյան. «Փաշինյանի հարցազրույցը РБК-ին պետք է դառնա հետաքննության թեմա առնվազն»
Քանի որ անցյալ տարի այս օրերին հիմնականում եղել եմ Արցախում և Սյունիքում, համարյա հարցազրույցներ չեմ հասցրել կարդալ՝ լինի Նիկոլը, Ալիևը, Պուտինը, արևմտյան մամուլը, ինչը անում եմ այս օրերին՝ վերապրելով 44-օրյա ԱՂԵՏը:
Այս հարցազրույցը, որ վարչապետ Փաշինյանը տվել է ռուսական РБК-ին հոկտեմբերի 7-ին (խմբ. 2020թ), կարծում եմ, պետք է դառնա լուրջ քննարկման, հետաքննության թեմա առնվազն:
Ինչո՞ւ: Որովհետև 25-26 ժամ առաջ նա վերադարձել էր Արցախից, որտեղ, ըստ իմ ունեցած տեղեկությունների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներկայացրել է Ջերբայիլին հարվածելու պլանը:
Ուրեմն, ադրբեջանա-թուրքա-ջիհադիստական ուժերը հոկտեմբերի 4-ին գրավել են Ջրական/Ջեբրայիլը, որի մասին չի հաղորդում հայկական կողմը:
Փաշինյանը հոկտեմբերի 5-ին մեկնում է Արցախ, ուշ երեկոյան վերադառնում:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան, արդեն Երևանում նա ռուս լրագրողին պատմում է.
«- Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։
РБК – Ինչո՞ւ եք այդպես ասում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»։
Այստեղ բազմաթիվ հարցեր կան, մասնավորապես.
- իրավա՞մբ հայկական ուժերը ջախջախել են ադրբեջանական կորպուսը, թե՞ մենք ենք այդ օրերին՝ հոկտեմբերի 5-ից 11-ը, Արաքսի հովտի այս հատվածում տվել 2000 զոհ և վիրավոր:
- հնարավոր է՞, որ պարոն Փաշինյանին ճիշտ չեն զեկուցել, թե ինչ է կատարվում Արաքսի՝ մեզ համար Մահվան հովտում,
- եթե անգամ ճիշտ է, որ հայկական ուժերը ջախջախում են ադրբեջանական կորպուսը, գերագույն գլխավոր հրամանատարը պետք է՞ այդ մասին պատմի լրագրողին, թե հենց հիմա ջախջախում ենք ու էլի լիքը հարցեր:
Ու մինչ դուք կկարդաք, կդիտեք, եթե չեք կարդացել կամ դիտել այս հարցազրույցը, հիշեցնեմ, թե հոկտեմբերի 6-ի երեկոյան ինչ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ երկու ստատուս է թողել իր ֆեյսբուքի էջում ձեր լրագրող ծառան, և Դուք ասում եք, թե ինչու մենք չենք գրել, թե ինչ է իրականում կատարվում Արցախում.
Ռուսաստանն է զինադադար բերել/ստիպելու/պարտադրելու: Ով ՈՉ ասաց, նա էլ տուժելու է հետագայում:
2. Ուրեմն, շատ չեմ հասցնում հետևել իմ ստատուսների արձագանքներին՝ հասկանալի պատճառներով: Ընկերներս գրեցին, որ իմ ստատուսներից մեկի հատ կապված ինձ ուղղակի գզում են: Առանց նայելու մեկնաբանությունները, այն հանեցի, քանի որ ժամանակ չկա կարդալու, մանավանդ, երբ կրակ են թափում: Բայց ուրիշ բան եմ ուզում ասել: Ինձ թվում է, Արցախից դուրս գտնվողների մի մեծ զանգված կա, որ չգիտի, չի գիտակցում, թե ինչ իրավիճակում ենք:
Այսքանը: Խաղաղություն Հայոց հողին, ուժ Հայկական բանակին, համբերություն մեր մայրերին...
Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից