«  Դեկտեմբեր 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Թաթոյան. Ադրբեջանական վայրագությունները՝ իտալացի լրագրողի ֆիլմում (տեսանյութ)

Թաթոյան. Ադրբեջանական վայրագությունները՝ իտալացի լրագրողի ֆիլմում (տեսանյութ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Իտալիայի Rai 1 հեռուստաընկերության լրագրող Ստեֆանիա Բատիստինիին, ով ծավալուն ֆիլմ է պատրաստել Արցախյան 44-օրյա պատերազմի մասին, ներկայացրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կատարած վայրագությունները։

Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում և ֆիլմի նկարահանումից մի  հատված ներկայացրել։

 Իտալիայի Rai 1 հեռուստաընկերության բարձր պրոֆեսիոնալ հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինին (Stefania Battistini) ծավալուն ֆիլմ է պատրաստել, և հեռուստաընկերությունը ցուցադրել է ֆիլմը, որ վերաբերում է անցյալ տարվա արցախյան պատերազմին, պատճառներին ու հետևանքներին:

Ադրբեջանական զինծառայողները կատարել են վայրագություններ՝ հայերի գլխատման դեպքեր, կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով՝ վստահ լինելով, որ չեն պատժվելու: Այնուհետև, նրանք այդ մասին տեսանյութերը կամ լուսանկարները տարածում էին սոցիալական ցանցերում՝ հակական միջավայրում տարածելով բռնության տեսարաններ, իսկ իրենց մոտ արժանանում խրախուսանքի:

Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ, կիրառվել են քիմիական էլեմենտներ պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զենքեր:

Պատերազմական այս հանցանքները, դաժանությունները ծնելու են նոր՝ ավելի ծանր հանցանքներ դրանք կազմակերպողների ու կատարողների անպատժելիության դեպքում:

Ինքս ֆիլմում խոսել եմ նաև պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին, ցույց եմ տվել պատերազմական հանցանքների ապացույցները: Խոսել եմ նաև միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքի մասին, ինչպես նաև այն մասին, որ այս ամենը հանգեցրել է էթնիկ զտումների Արցախում, ցեղասպան քաղաքականության հետևանք է:

Մեկ ժամանոց տեսաֆիլմի մի հատվածը ներկայացնում ենք թարգմանությամբ:»: