Մարտի 1
Տիգրան Եգորյան. «Քոչարյանի դեպքում գրավի կիրառումը ի զորու չի լինի կանխելու ռիսկերը»
«Մարտի 1-ի գործը և դրանից ածանցվող գործերը շատ բարդ, ընդգրկուն և ՀՀ պատմության մեջ նախադեպը չունեցող գործեր են: Ուստի սա, ի տարբերություն այլ շատ գործերի, դժվարաշարժ գործ է, այդ թվում նաև՝ դատաքննության փուլի տեսանկյունից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց փաստաբան Տիգրան Եգորյանը:
Այնուամենայնիվ, փաստաբանը չի կարծում, որ Մարտի 1-ի գործի հաստատուն առաջընթացը ինքնին վտանգված է.
«Այդ դանդաղ առաջընթացին նպաստում է նաև Քոչարյանի պաշտպանական խմբի մարտավարությունը, որը ըստ էության խարսխված է գործընթացը հնարավորինս հետաձգելու և երկարաձգելու վրա»: