Տիգրան Պասկևիչյան. Անպատասխանատվության պինգ-պոնգ
aliqmedia.am. «...Իրականում այնքան էլ բարդ չէ կռահել, թե խուռներամ ընտրազանգվածն ինչու գնաց պարտված վարչապետի հետեւից։ Դա հասկանալու համար պետք չէ սեւեռվել Քոչարյանի (պատերազմից անմիջապես հետո նաեւ «17/16+»-ի) ու Սերժ Սարգսյանի անթաքույց, մի դեպքում գուցե չգիտակցված, մյուս դեպքում խորապես մտածված աջակցության վրա։
Ընտրություններում հաղթելու եւ տպավորիչ առավելության գաղտնիքը պետք է փնտրել սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում Փաշինյանի ելույթում, երբ վերջինս ասում էր. «Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել»։
Պատերազմի առաջին օրն հնչած այս խոսքն, ըստ էության, ելքի կանխատեսում էր։ Փաշինյանն ասում էր պարզ բան՝ ժողովուրդ, դու պարտվելու ես, ինքդ որոշիր պատասխանատվությանդ չափը։ Այսինքն՝ նա 2018-ով երաշխավորված իր պատասխանատվությունը սահուն կերպով տարածում էր զանգվածների վրա։
Ամիսներ անց, սակայն, պարզ դարձավ, որ ժողովուրդը պատասխանատվություն կրել կամ այն ուրիշին պատվիրակել չի պատրաստվում։ Ժողովուրդը վերադարձրեց պատասխանատվությունն իրական տիրոջը։ Եվ այս գնդակն է, որ թիակից թիակ սավառնելով՝ թույլ չի տալու, անգամ փայլուն արդյունքով, հաղթահարված համարել ճգնաժամը։
Փաշինյանը դեռ մի անգամ էլ ձեռքը պետք է տանի գրպանն ու այնտեղ գտնի Հայաստանի ապագան։ Գրպանը բան գցողն արդեն հավատարիմ ընտրազանգվածն է»։
Տիգրան Պասկեւիչյան
Ամբողջական՝ aliqmedia.am-ում: