«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Տիգրան Պասկևիչյան. Երևակայելի արժանապատվություն

Տիգրան Պասկևիչյան. Երևակայելի արժանապատվություն

Ալիք Մեդիա. «...Պատկերացնենք մի պահ, որ Հայաստանը հունիսի 20-ի ընտրություններում մերժել էր Փաշինյանին՝ պատժելով նրան ծանր պարտության ու կորուստների համար։ Պատկերացնենք նաեւ, որ մերժել էր Ալիեւի ելույթում հիշատակված զույգին, որն ավելի քան քսան տարի բանակցությունները խորաթայի ակումբի էր վերածել։

Ամբիոն բարձրացողը պետք է ասեր՝ մեր ժողովուրդը գնահատել ու վերարժեւորել է կատարվածը։ Մեր ժողովուրդը բանականության մանդատ է տվել նոր իշխանությանը։ Մենք կարող էինք պարտվել, բայց չենք կարող հավերժ պարտված լինել։ Մենք չենք կարող առհասարակ չլինել, գոյություն չունենալ մեր հարեւանների քմահաճության պատճառով։

Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետություն է։ Լեռնային Ղարաբաղը նույն ՄԱԿ-ի բանաձեւերով ուղղակի կամ անուղղակի ճանաչված ազգային միավոր է։ Ազգերի այս ընտանիքում մի՞թե չեն գտնվելու կոշտ ուժի բացառման, նոր աղետների զսպման մեխանիզմներ։

Մոտավորապես այսպիսի տեքստ արտասանելուց հետո բանախոսը պետք է հայտներ, որ նախապես ՄԱԿ-ի քարտուղարությանն է հանձնել համապարփակ առաջարկների մի փաթեթ՝ այդպիսով աշխարհի աչքում երեւալով նախաձեռնող եւ կառուցողական։

Այս դեպքում միայն Իլհամի կոշտ, ինչ-որ տեղ ամբարտավան խոսքն ազգերի ընտանիքում կընկալվեր ոչ թե սոսկ որպես հաղթողի հաշվետու զեկույց, այլ հարեւանին մինչեւ վերջ ոչնչացնելու բացահայտ մտադրություն։

Ֆեյսբուքի օգտատերերից շատերն են նրա ելույթում տեսնում նոր պատերազմի վտանգ։ Ես վերապահ եմ այդ հարցում, բայց չեմ կարող ժխտել տպավորության ծանրությունը։

Ընտրություններից առաջ երբ ասում էինք՝ պարտվածին վերընտրելով պարտությունն ենք արձանագրում, հակադարձում էին «նա մեզ ազատություն է տվել», «անբիծ ընտրություններ է անցկացնում», «հարկայինը օրումեջ չի գալիս ստուգման», «գյուղերում ասֆալտ են փռում» եւ նման այլ՝ քաղաքական պատասխանատվությամբ չթրծված արտահայտություններով։

Հիմա, վայելե՛ք ձեր ընտրությունը, քանզի արժանապատվությունն այլեւս միայն երեւակայելի է»։

Տիգրան Պասկևիչյան

Ամբողջական՝ aliqmedia.am-ում: