«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

«Տիկին Զոհրաբյան, դուք տեղյակ չեք, թե ինչ է նշանակում բիրտ ուժ»

«Տիկին Զոհրաբյան, դուք տեղյակ չեք, թե ինչ է նշանակում բիրտ ուժ»

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ նախագահ՝  Նինա Կարապետյանցի և Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ  փաստաբան Արա Ղարագյոզյանի ասուլիսը։

Թեման՝ «Իրավապաշտպանների  գնահատականը՝ Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման ժամանակ  տեղի ունեցնվող իրադարձությունների  և ոստիկանության գործողությունների իրավաչափությանը վերաբերյալ»

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանի համոզմամբ, անցյալ շաբաթ, Ազատության հրապարակի տարածքի որոշ սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցերի ժամանակ  ոստիկանությունը բիրտ ուժ չի կիրառել։ Սակայն ամբողջովին չի հաջողվել խուսափել բախումներից, որի շուրջ մտահոգություններ ունի փաստաբանը։

«Հույս ունեի, որ հեղափոխությունից հետո ոստիկանական համակարգը պիտի փոխվեր, քանի որ ոստիկանապետ է փոխվել։ Սակայն, տեսնում ենք նախկին ոստիկաններին, որոնք հեղափոխության օրերին բռնություն էին կիրառում»։

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական  կազմակերպության նախագահ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության բիրտ ուժ կիրառելուն, որոշակի մտահոգություններ ներկայացրեց:

«Ես վստահ եմ 0, 1% շանս լիներ մտնել դատարան և բողոքարկել այդ որոշումը, ապա հավատացեք՝ կմտնեին, կբողոքարկեին, և դատարաններն էլ շանս կստեղծեին, որ իրենք ստանային ցանկալի որոշում, իհարկե դա օրինական է եղել»։

Նինա Կարապետյանցին նաև բարկացրեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե իրավապաշտպանները ոչինչ չձեռնարկեցին իրավիճակը մեղմացնելու համար։

«Մենք հետևել ենք իրադարձություններին, մեր գնահատականը հետևյալն էր՝ այո, կան որոշ անկարգ ցուցարարներ, անզուսպ ոստիկաններ, բայց այն, ինչի մասին խոսեց Նաիրա Զոհրաբյանը, Օպերայի տարածքում , որ բիրտ ուժ է կիրառվում, ոստիկանների գործողությունը դա այնպիսի անհամաչափություն է, որ մարդու իրավունքների խախտում կա...տիկին Զոհրաբյան, դուք տեղյակ չեք, թե ինչ է նշանակում բիրտ ուժ»։»,- հավելեց իրավապաշտպանը։

Ավելին՝ տեսանյությում