Հասարակություն
Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (video)
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և փայլուն հաղթանակ տարավ։
Մեր բռնցքամարտիկը դուրս եկավ Օլիմպիադայի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Օգոստոսի 3-ին կայանալիք 1/4 եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը մրցելու է Էլնուր Աբդուրաիմովի հետ (Ուզբեկստան), որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։