«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Փաշինյանի ինքնաթիռի համար

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Փաշինյանի ինքնաթիռի համար

Թուրքիան Հայաստանի VIP-անձանց օդանավերի համար փակել է երրորդ երկրներ թռիչքների հնարավորությունը, այդ թվում` Նիկոլ Փաշինյանին սպասարկող թիվ մեկ ինքնաթիռի համար: Այս մասին 24TV-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ամեն օր թռիչքներ էին իրականացվում Թուրքիայի օդային տարածքով։ Հիմա մենք փակել ենք:
Երկրաշարժին եկան, օգնեցին։  ԱԳ նախարարը եկավ Անկարա, մենք էլ շնորհակալություն ասեցինք։ Բայց հիմա մեր դիվանագետներին սպանողների հուշարձանն են տեղադրել։ Մենք ժեստեր արել էին։ Մեր օդային սահմանը բացել էինք, հիմա փակեցինք։ VIP օդանավերի համար էլ ենք փակել, այդ թվում Փաշինյանի օդանավի համար»,- ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով. Անկարան հուշարձանի բացումն անվանել է «սադրանք»։