Հայաստան
Թշնամին 3 օր շարունակ կրակոցներ են արձակել Երասխի ուղղությամ, թիրախավորելով նաև բանվորների կացարանը

Օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը բարձր ինտեսիվության կրակել է Երասխի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Երասխում մետալուրգիական գործարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը։
«Ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը»,– ասված է հաղորդագրությունում։
Ընկերությունից հայտնում են, որ երկու օրվա ընթացքում ավելի քան 60 կրակոց է հնչել։