«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Վահե Գրիգորյանը՝ ՍԴ-ի ճգնաժամի հանգուցալուծման, հանրաքվեի և այլ հարցերի մասին (տեսանյութ)

Վահե Գրիգորյանը՝ ՍԴ-ի ճգնաժամի հանգուցալուծման, հանրաքվեի և այլ հարցերի մասին (տեսանյութ)

Azatutyun.am-ի  «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման  հյուրն է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։

Հրայր Թամրազյանի հետ զրույցում Վահե Գրիգորյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծմանը, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և այլ կարևոր հարցերի:

«Խորհրդանշորեն հենց հանրաքվեի տարբերակը ընտրելը ես շատ եմ կարևորում։ 24 տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բախել է էդ դատարանի դռները՝ իր քաղաքական ընտրության քվեն պաշտպանելու խնդրանքով, և 24 տարի հետո Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման հետագա ճակատագիրը կախված է լինելու հենց էդ քաղաքացու քվեից։

Սահմանադրության փոփոխությունների նախագծերը, նախ, Սահմանադրական դատարանին ստուգմանը ուղարկելը, բնականաբար, անհրաժեշտություն է։ Այդ կանոնները նախատեսված են նաև Սահմանադրությամբ։ Ի դեպ, Հայաստանը շատ քիչ պետություններից մեկն է, որտեղ Սահմանադրության փոփոխությունների նախագծերը Սահմանադրական դատարանի ստուգմանը ներկայացնելը պարտադիր պահանջ է ըստ Սահմանադրության։

Բայց հիմա խնդրին պետք է մոտենալ հետևյալ կողմից.

Նախագիծը երբ որ ներկայացվում է ստուգման, դրա նպատակը դատարանի կողմից մասնագիտական ստուգում անցկացնելն է՝ արդյո՞ք այդ նախագիծը հակասություններ չունի Սահմանադրության անփոփոխ և մի շարք այլ դրույթների հետ, մարդու իրավունքների ստանդարտների հետ։ Բայց արդյո՞ք Սահմանադրական դատարանը ի վիճակի է այդ նախագիծը ստուգել՝ մենք պիտի սկսենք էստեղից։ Արդյո՞ք մենք ունենք դատարան, որը կարող է ստուգել, մի կողմ թողնենք Սահմանադրական դատարանի անդամի և դատավորի տարբերության խնդիրը, պայմանականորեն եկեք ընդունենք, որ Սահմանադրական դատարանում 9 դատավոր են պաշտոնավարում այս պահի դրությամբ, արդյո՞ք մենք ունենք Սահմանադրական դատարան, որը կարող էր ստուգել այս նախագծի սահմանադրականությունը։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ։ Նույնիսկ 9 դատավորի դեպքում մենք չենք կարող այս նախագծի սահմանադրականությունը ստուգել, որովհետև այս նախագիծը վերաբերում է 9 անդամներից 7-ի պաշտոնավարման դադարեցմանը՝ այդ 9 անդամներից 7-ից և ոչ մեկը չի կարող նստել ինքն իր կարգավիճակի և լիազորությունների վերաբերյալ գործ լսել։ Եվ երբ որ իրավաբանական համայնքում ես նկատում եմ այս մասին այս վեճը, իմ մոտ առաջին հարցը, որ առաջանում է՝ ո՞ր իրավաբանն է։ Սրա տակ հսկայական գիտություն կա դրված, որ դատավորն ինքն իր գործը չի լսում, սա սովորում են առաջին կուրսի ուսանողները», նշում է Վահե Գրիգիրյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝տեսանյութում