«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Վահրամ Աթանեսյան. «Այո, Հայաստանը չի պարտվել, բայց դա հենց Տեր-Պետրոսյանի Հայաստանն է»

Վահրամ Աթանեսյան. «Այո, Հայաստանը չի պարտվել, բայց դա հենց Տեր-Պետրոսյանի Հայաստանն է»

«Հայաստանը չի պարտվել, պարտվածը Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան-Փաշինյանի ռուսահայաստանն է»,- գրում է Lragir.am-ը: Այո, Հայաստանը չի պարտվել, բայց դա հենց Տեր-Պետրոսյանի Հայաստանն է:

Իսկ պարտվել է ոչ թե ռուսահայաստանը, այլ՝ ղարաբաղա-նժդեհա-դաշնակցական Չհայաստանը, որի կարկառուն ապոլոգետներից մեկն էլ տարիներ շարունակ այդ լրատվամիջոցն է եղել՝ 88-ի Շարժման նախակարապետությունը վերագրելով հադրութցի մի քանի ռուսախոս տղաների եւ հայկական ռազմարվեստի «դասական օրինակ» ներկայացրել Տողի «ռազմական օպերացիան»:

Անհնար է, որքան էլ ոմանք ճգնեն, բաժանարար գծել 1998-ի եւ  2018-ի իշխանազավթման միջեւ: Դրանք նույն «մեդալի»  երկու՝ միմյանց փոխլրացնող, դաջվածքապատկերն են՝ կոփված նույն «ձուլարանում»:

Տեր-Պետրոսյանն այդ գծից անդին է՝ հայկական քաղաքակրթության երեք հազարամյա ինքնագոյության տիրույթում: Պարտվել է աղդամացված Չհայաստանը: Վաղը մենք ունենալու ենք քաղաքակրթական Հայաստանի վերագտնում, որ մեկ-միասնական-անտրոհելի տիրույթ է վերադարձնելու նաեւ Արցախը:  Ձեր կոլաբորանտ ձեռքերը հեռու պահեք Հայաստանից:

2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր Վահրամ Աթանեսյան