«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Վահրամ Աթանեսյան. Տեր-Պետրոսյանը բոլոր խոստումները կատարել է, մի բան էլ՝ ավելի

Վահրամ Աթանեսյան. Տեր-Պետրոսյանը բոլոր խոստումները կատարել է, մի բան էլ՝ ավելի

150 տարին շուտով կլրանա՝ ինչ ազգային-ազատագրական շարժման ապոլոգետները խոստանում են ազատ, անկախ եւ միացեալ Հայաստան կերտել, բայց ստացվում է «կարկուտ եկավ Խանասորա դաշտումը»: Եւ ոչ ոք չի հարցնում՝ ինչու՞ անիմաստ ապստամբություն բարձրացրիք եւ Սասունում քսան հազար հայի մահվան դապարտեցիք: Բայց գտնվում են մարդիկ եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում, «որ եթե միացումը չէր ստացվելու, ինչու՞ Շարժում սկսեց»:

Նախ, Տեր-Պետրոսյանը 1988թ. մայիսից է գլխավորել Շարժումը:

Երկրորդ, եթե այդ փոփոխությունը տեղի չունենար, Հայաստանում կազմակերպվելու էր ադրբեջանցիների ջարդ, եւ թեման ,,պարիտետային սկզբունքով,, փակվելու էր:

Երրորդ, Տեր-Պետրոսյանը բոլոր խոստումները կատարել է, մի բան էլ՝ ավելի. 1989թ. դեկտեմբերի 1-ի «միացումը» օդից կախված, վերացական, ընդ որում՝ ԽՍՀՄ սահմանադրությանը հակասող մի զգացմունքային որոշում էր, 1998թ. փետրվարի 3-ին Տեր-Պետրոսյանը ժառանգություն է թողել լիովին անվտանգ Հայաստան եւ նրա հետ միջազգայնորեն ճանաչված աշխարհագրական կապ ունեցող Արցախ: Եթե դա Միացում չէր, ապա ի՞նչ էր:

Ի դեպ, Իլհամ Ալիեւը առայսօր պայքարում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թողած քաղաքական-դիվանագիտական ժառանգության դեմ, որ կա, միջազգայնորեն գոյություն ունի, բայց Հայաստանում ոչ ոք դրան տեր չի կանգնել:

Վահրամ Աթանեսյան