«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ՎԱՆՈ. «Եվ միզկապության այս խառնաշփոթում ամեն տիպի թափթփուկ զգում է իրեն իր անբարոյական մոր փորում»

ՎԱՆՈ. «Եվ միզկապության այս խառնաշփոթում ամեն տիպի թափթփուկ զգում է իրեն իր անբարոյական մոր փորում»

Զավթելու եվ մնալու համար սոցիալական այն աստիճանին, որը իրենը չէ, ստահակը, ի թիվս այլ միջոցների, զինվում եվ զրահավորվում է հայրենասիրությամբ: Եւ հատկապես հայրենասիրությամբ: Այդ կերպ նա դառնում է անխոցելի, որովհետեվ գնալով ստահակի դեմ՝ ողջամտությունը գնում է, կարծես, հայրենիքի դեմ:

Պահի անհուսությունը մեր պարագային այն է, որ եթե ընդհանրապես ստահակի դիրքը շահեկան է լինում, ապա հայի տականքը անվերապահ շահած է եվ ողջամտությունը վստահաբար պարտված, որովհետեվ հայի Հայրենիքի ընկալումը հատվածական է ու խրթին եվ, ուրեմն, սերն առ հայրենիք բազմադեմ է, հեղհեղուկ, սրանով իսկ մեկնաբանության կարոտ ու շահարկման ենթակա:

Խնդիրը փիլիսոփայական չէ (թե ի՞նչ է նշանակում հայրենիք եվ հայրենասիրություն), որի պարագային միջին վիճակագրական ստահակը հայրենասիրության անվան տակ ի վիճակի է սաղացնել-արդարացնել ուզածդ արարք: Մեր դեպքը անհամեմատ բարդ է, եվ խոսքը տառացիորեն այն մասին է, թե աշխարհագրական ի՞նչ տարածք նկատի ունենք, երբ ասում ենք Հայաստան կամ հայրենիք: Մեկի համար առանց Ղարաբաղի է հայրենիքը թերի, մյուսի համար՝ առանց Երզնկայի, երրորդի համար՝ առանց Թիֆլիսի... Եւ սրտաշարժ զառամախտի բերած մանկական տեսիլքների եվ միզկապության այս խառնաշփոթում ամեն տիպի թափթփուկ զգում է իրեն իր անբարոյական մոր փորում:

Վանո Սիրադեղյան

«ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ»