Խոսք
ՎԱՆՈ. « Մեր փոքր երկիրը դրինք փորձության՝ հանդից դարձող տավարի ոտքերի տակ»
«…Աֆրիկայի զուլուսները մի սահմռկելի սովորություն ունեն, քանի որ «ադաթ» է, որ հյուրին «պատվեն» տան կնոջ անկողնով (հյուրը, սակայն, այնքան ճարպիկ պիտի լինի, որ անակնկալ հայտնվի վրանի շեմին — հյուրընկալելու պայմանն այդ է), քանի որ այդպիսի սովորություն ունեն, որպեսզի ջոկեն, թե երեխաներից ով է իրենցը, ով՝ ոչ, նորածնին դնում են իրիկունը հանդից վերադարձող նախրի ոտքերի տակ, փարախի շեմին։ Ենթադրվում է, որ կովը հոտից, թե ինչից պիտի հարազատին տարբերի օտարից։
Այսպես էլ մենք (այդ հնարամիտ զուլուսների նման) մեր «ազգային իդենտիֆիկացիայի» համար մեր ձեռքով մեր մանուկ Հանրապետությունը, մեր փոքր երկիրը դրինք փորձության՝ հանդից դարձող տավարի ոտքերի տակ…»։
Վանո Սիրադեղյան