«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Վարչապետի խոսնակն արձագանքել է ադրբեջանական հաքերային հարձակման լուրին

Վարչապետի խոսնակն արձագանքել է ադրբեջանական հաքերային հարձակման լուրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այսօր տարածված տեղեկությանը, ըստ որի` ադրբեջանական հաքերային հարձակման հետևանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզվել է մեծածավալ տեղեկատվություն։

«ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին»,– նշել է Գևորգյանը։

Նրա խոսքով` ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու և պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանական հաքերները հայտնում են, թե կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։