Վարդ Սիմոնյան. Այս գավառական տգետն ամեն ժամ կրակում էր մտքի, գաղափարների վրա
Քոչարյանի իշխանության 10 տարիների ընթացքում ես ոչ մի օր չեմ աշխատել իմ մասնագիտական դաշտում: Եվ իմ պես հարյուրավորները, հազարավորները:
Նա հայլուրները լցնելով ԱԱԾ գործակալներով, ջնջում էր մեր մասնագիտական դաշտը:/Հոկտեմբեր 27-ի հայլուրային ծագումը վկա/:
Սա 10, 20 կամ 100 մարդ չի սպանել, այս գավառական տգետն ամեն ժամ կրակում էր մտքի, գաղափարների վրա՝ սպանելով միտք ու գաղափար կրող հարյուր հազարավորների. հիվանդ մարդ, մոլագա՜ր, դու լափել ես Հայաստանի ստեղծագործական էներգիան, Հայաստանի երազանքները, արդար պետություն ունենալու մեր ամենանվիրական տեսիլքը, խշրել ես մեր վերջին հայրենիքի միսն ու ոսկորը, գրպանել մի քանի սերնդի ստեղծած ազգային բարիքը, վերջի՜ն մարդ, վերջի՜ն......ետդարձ չկա, չոքեչոք պիտի հատուցես՝ տնով, տեղով, ցեղով՝ երկրի վրա ու երկնքում: