«  Հունիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. ՀՀ-ն պետք է կառավարեն պարտության հետ կապ չունեցող գործիչներ

Վարդան Հարությունյան. ՀՀ-ն պետք է կառավարեն պարտության հետ կապ չունեցող գործիչներ

Վարչապետը վերադառնում է 1987 թ․, երբ Արցախն Ադրբեջանի կազմում էր, իսկ մենք պայքարում էինք հանուն իրավունքների։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց իրավաշտպան Վարդան Հարությունյանը։

Իրավաշտպանի համոզմամբ՝ խորհրդարանական ընդդիմության օրակարգն արհեստական էր, ընդհանրապես ներքին անկայանությունը ՀՀ-ի շահերի դեմ է։ 

Վարդան Հարությունյանի կարծիքով՝ ՀՀ-ն պետք է կառավարեն այնպիսին գործիչներ, որոնք կապ չունեն պարտության հետ, քանի որ նախկինների հարթած ճանապարհով, որով մենք քայլում էինք, Փաշինյանի օրոք սկսեցինք վազել։ Այսինքն՝ նրանք են մոտեցրել պարտությունը, իսկ Փաշինյանը կյանքի է կոչել, և այս առումով նա այլևս չի կարող բանակցել, նրա հնարավորությունները սուղ են։

«Հարցազրույցը ընդդիմության մասին է, իշխանության մասին է, 2018-ի մասին է, պատերազմի, պարտության, Արցախյան բանակցությունների ու Արցախի ճակատագրի մասին է։ Զրույցում դրական շեշտադրմամբ հիշատակվում է Լեւոն Տեր-Պետրոսյանը...», ֆեյսբուքի իր էջում գրել է Վարդան Հարությունյանը: