Պաշտոնական
Վլադիմիր Կարապետյան. Որևէ հակասահմանադրական գործողություն չի լինելու
«Որևէ հակասահմանադրական գործողություն չի լինելու», - «Ազատության» խնդրանքով արձագանքելով ընդդիմադիրների այն հայտարարությանը, թե վարչապետի կոչը հակասահմանադրական է, ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Կարապետյանն ընդգծեց՝ բոլոր գործողությունները մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության տրամաբանության ներքո են։
Հարցին, թե դատարանի դռները փակելով արդյո՞ք չի խոչընդոտվում դատական համակարգի գործունեությունը, Կարապետյանը պատասխանեց.
«Ես ամեն ինչ ասեցի, որևէ խախտում, որևէ հակասահմանադրական գործողություն չի լինելու»։