«  Փետրվար 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Վլադիմիր Կարապետյան. Փաշինյանը կպատասխանի բազմաթիվ, այդ թվում՝ օդում կախված հարցերի

Վլադիմիր Կարապետյան. Փաշինյանը կպատասխանի բազմաթիվ, այդ թվում՝ օդում կախված հարցերի

«Մարտահրավեր է լինել մամուլի քարտուղարն այն վարչապետի, որը նախկինում ղեկավարել է լրատվամիջոց ու բարձր պրոֆեսիոնալիզմով է տիրապետում ոլորտին». այս մասին Sputnik Արմենիայի եթերում այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Անդրադառնալով մամուլի հետ շփման վերաբերյալ հարցին Կարապետյանը տեղեկացրեց, որ վարչապետի հետ քննարկվել է հարցը և բոլոր տարբերակներն օգտագործվելու են մամուլի հետ շփման համար, մասնավորապես, հաշվի առնելով հասարակության ու լրատվամիջոցների հետաքրքրվածությունը վարչապետի և կառավարության գործունեության վերաբերյալ։

«Վստահեցնում եմ, որ կառավարությունը շարունակելու է բաց աշխատանքը լրատվամիջոցների հետ, և ես միայն դրական զարգացում եմ այդ ուղղությամբ տեսնելու»,- ասաց գործադիրի ղեկավարի մամուլի խոսնակը։

Ըստ Կարապետյանի, փետրվարի 12-ին, երբ Ազգային ժողովում կներկայացվի կառավարության ծրագիրը, Նիկոլ Փաշինյանը կպատասխանի բազմաթիվ, այդ թվում` օդում կախված հարցերի։

Փաշինյանի հաջորդ շփումը ԶԼՄ հետ կլինի առաջիկայում` մամուլի ասուլիսի միջոցով։
Ինչ վերաբերում է ֆեյսբուքի ուղիղ եթերներին, ապա Վլադիմիր Կարապետյանը կարծում է, որ այդ ուղիղ շփումները հասարակության հետ շարունակական կլինեն։