«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Washington Post. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հնարավորություն է ստեղծվել»

Washington Post. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հնարավորություն է ստեղծվել»

Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջապես խաղաղության հնարավորություն է ստեղծվել, գրում է The Washington Post-ի վերլուծականը, փաստելով՝ տասնամյակներ շարունակված անարդյունք բանակցություններից հետո՝ հիմա տեղում մի էական փոփոխություն է արձանագրվել, որը կարող է տանել դեպի կարգավորում, փոխանցում է «Ազատությունը»:

«Մեկ տարի առաջ Հայաստանում ցուցարարները պաշտոնանկ արեցին վարչապետին՝ ճանապարհ հարթելով դեկտեմբերին կայացած ազատ ընտրությունների համար: Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը կարող է հակամարտության երկու կողմերում էլ փոխել առաջնորդների հավակնությունները», - պնդում է վերլուծականը՝ մանրամասնելով․ - «Գիտական վերջին հետազոտությունները փաստում են, որ երբ տարածաշրջանը առավել ժողովրդավար է դառնում, հակամարտության կարգավորման հեռանկարը աճում է, ագրեսիայի միտումը՝ նվազում: Ժողովրդավար հասարակությունները հարևանների հետ խաղաղ շփումների կողմնակից են, ձգտում են առաջ տանել համագործակցությունն ու փոխզիջումները, ինչը թուլացնում է աջակցությունը խնդրի ռազմական կարգավորմանը»:

Վերլուծականը միաժամանակ փաստում է՝ տարածաշրջանի ժողովրդավարացումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:

«Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ համաձայնության ավելի հավանական է հասնել, եթե բոլոր կողմերն են ներգրավված բանակցություններում: Հիմա հրատապը հակամարտությունից տուժած բոլոր խմբերի՝ շփման գծի մոտ ապրող գյուղական համայնքների, կանանց, փախստականների ու հենց Լեռնային Ղարաբաղի ներգրավումն է կարգավորման գործընթացում»:

«Անշուշտ, երբ զինվորականները շարունակում են վերահսկել սահմանները և տարածաշրջանում անվտանգության երաշխիքներ չկան, կողմերի միջև շփումների կոչը անիրատեսական կարող է թվալ:

Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Լեռնային Ղարաբաղը, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական խմբերը պետք է ներգրավվեն տարածաշրջանում առավել ընդարձակ անվտանգություն ապահովող համաձայնագրերի ու ինստիտուտների կայացմանը: Դրանք կարող են լինել տարածաշրջանով մեկ գործող կանոններ, պայմանագրեր ու դաշնագրեր, որոնք թույլ կտան համայնքների առաջնորդներին համագործակցել միմյանց հետ՝ ընդհանուր խնդիրների »,  - գրում  է The Washington Post-ը:

«Կողմերի միջև նման կապերի ստեղծումը կօգնի դիվանագիտությանը կարճատև փոխզիջումների փոխարեն կենտրոնանալ առավել տևական, ողջ տարածաշրջանին վերաբերող հանապազօրյա խնդիրների վրա: Նման բազմակողմ երկխոսությունը կարող է նաև նվազեցնել թշնամությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև և հնարավորություն տալ, որ միջագային միջնորդներն ու երկու կողմերի առաջնորդները առավել նպաստավոր պայմաններում դիմեն հանրությանը՝ փոխզիջման հարցով», - ասված է հոդվածում:

Խոսելով հակամարտող բոլոր կողմերի ներգավվածությամբ բանակցություններն առաջ տանելու առավելությունների մասին, The Washington Post-ի վերլուծականը նշում  է.

 «Եթե այս քայլերը չձեռնարկվեն, սահմանագծի երկու կողմերի միջև շփումները կմնան հատուկենտ, խաղաղության շուրջ համաձայնագրերն էլ կարճատև կյանք կունենան»:


Ամբողջական՝ տեսանյությում