Հասարակություն
Խաղողագործները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ի առավոտից Արմավիրի մարզի Ամասիա, Նալբանդյան, Արմավիր, Նոր Կեսարիա և հարևան համայնքների մի քանի տասնյակ խաղողագործներ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել խաղողի մթերման հարցը:
Գյուղացիները դժգոհ են նաեւ մթերման գնից: Նրանց խոսքով, խաղողը պետք է մթերեին 150 դրամով, սակայն հիմա ստիպված են մթերել 110-120 դրամով: