Քաղաքական
Խծաբերդից նոր վերադարձած կամավորը ուշագրավ մանրամասներ է պատմում (տեսանյութ)
«Ես եղել եմ Խծաբերդում ու անձամբ եղել եմ մեր հրամանատարի՝ փոխգնդապետ Ղազարյան Արսենի վարորդը: Սահմանին կուտակվել էր մոտ 1000-1200 հոգանոց զորք, իսկ մենք Խծաբերդում եղել ենք 11 հոգով, մնացածը եղել են Հոկտեմբերյանից:
Եկել են 11 հոգուս ասում են՝ 200 հոգի մոտեցել է սահմանին, գնացեք մարտական գործողություն արեք: Ի՞նչ մարտական գործողություն 11 հոգով 200-ի դեմ: Գնացել ենք թուրքերի հետ խոսել ենք, ու իրանք հայկական քարտեզը ձեռքներին՝ էկել ասում են, թե էս տարածքը մերն է»,- լրագրողներին մանրամասներ է պատմում Խծաբերդից վերադարձած կամավորականը: