«Յոթ Աղբյուր»-ի գաղտնիքները
«Յոթ աղբյուր» (ըստ հին հայկական ասացվածքի՝ ժողովուրդը 7 աղբյուրից է ուժ քաղում) ցայտաղբյուրը Ազգային պատկերասրահի հարեւանությամբ տեղադրվել է 1965 թվականին: Ցայտաղբյուրի հեղինակն է ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանը: Ցայտաղբյուրների գլխիկները բրոնզից են:
Առաջին գաղտնիքը` 12 խորանի արանքում մեկ հայկական տառ կա: Ցայտաղբյուրները այնպես են տեղադրված, որ եթե արեւի շողքը ընկնում է խմելու մասի վրա, անդրադարձող շողքը ընկնում է տառերից մեկի վրա: Հետեւաբար, եթե շողքը «Ա» տառի վրա է, ուրեմն ժամը 12:00-ն է, «Բ» տառը` 13:00-ն է եւ այդպես շարունակ:
Երկրորդ գաղտնիքը` Ներքեւի «Ա» տառի վերեւի մասում եւս մեկ «Ա» տառ կա` շարունակաբար առաջ գնալով կարող ենք կարդալ հետեւյալ արտահայտությունը` «Անուշ լինի»: Դա ուղղված է այստեղից ջուր խմողներին։
Երրորդ գաղտնիքը Կենտրոնական մասում է գտնվում` 12 խորան ունեցող դետալի մոտ, որտեղ թափվում են «Յոթ Աղբյուրի» բոլոր ջրերը: Դրա վրա մեկ խաչ է նկարած, որոնց անկյուններում չորս լեզվով գրված է «Երեւանին՝ Երեւանից»: Հայերեն տառերով գրված գրությունը նայում է հարավին: Ըստ դրա, կարող եք հասկանալ` թե որտեղ է հյուսիսը, արեւելքն ու արեւմուտքը եւ շարունակել ճանապարհը ճիշտ ուղղությամբ:
Չորորդ գաղտնիքը այդ նույն խաչի զարդանախշի մեջ է` ներգրված հինգ խորհրդանիշներ, որոնք իրար միացնելիս Նուռ բառն է ստացվում:
Հինգերորդ գաղտնիքը յուրահատուկ կերպով բացահայտվեց: Գաղտնիքները մշտապես բացահայտվում են յուրաքանչյուր տարվա մայիս ամսին: Այս անգամ չբացահայտեցի մինչեւ դեկտեմբեր: Բոլորը հարցնում էին Նուռին ` ինչու՞ չի բացահայտում: Պատասխանում էր` որ թաքցնելու մեջ արդեն հուշումն է: Եթե կանգում եք ցայտաղբյուրի առջեւ` տառեր եք տեսնում` ներսի կողմից գրված է «Ուշ լինի», դրսի կողմից` «Նուշ լինի»:
Արման Դավթյան (Նուռ)