Զաքար Հովհաննիսյանի քրոջ համար Մարտի 1-ի բացահայտումը գերխնդիր է
2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի քույրը սպասում է մեղավորների պատժի ժամին։
Զաքարի քույրը՝ Մարինե Հովհաննիսյանը տուժողի իրավահաջորդ է: Նա ասաց, որ դատական բոլոր նիստերին մասնակցելու է՝ պարզելու, թե այդ ինչպես մարդը ֆիզիկապես ոչնչացվեց իր երկրում և հենց այնպես:
Հիշեցնենք,Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալության մասին, ով կասկածվում է 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար:
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: