Զուրաբյան. «Այս աղետը խաղաղության ծրագիր անվանելը նույն է, թե ավիավթարը համեմատես կառավարելի վայրէջքի հետ»
«Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության ապահովման գործում երևի ունենք մի 5 տոկոսանոց փայ: Մնացածը Ռուսաստանի ձեռքում է: Եվ սա հետևանքներ ունի: Այդ թվում նաև Լուկաշենկոյի հայտարարությունն է դրանից բխում: Սա հետևանքներ ունի, և այս հետևանքների թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»: Այս մասին ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նշում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Լուկաշենկոն միշտ էլ աչքի է ընկել, մեղմ ասած, էքստրավագանտ հայտարարություններով: Դեռ 90-ական թվականներին դա հայտնի էր և միշտ վերածվում էր սկանդալային քննարկումների: Բայց պետք է նաև արձանագրեմ, որ երբեք նման արհամարհանքով Հայաստանի կամ Հայաստանի ղեկավարության մասին Լուկաշենկոն չի խոսել: Սա առաջին դեպքն է, և մենք մեզ պետք է հարց տանք, թե ով է դրա մեղավորը: Այդ ինչպե՞ս եղավ, որ Հայաստանի մասին թեկուզ Լուկաշենկոյի նման անզուսպ քաղաքական հռետորաբանության տիրապետող մարդը, այնուամենայնիվ, կարող էր թույլ տալ նման արհամարհական հայտարարություններ, ինչը նախկինում չի եղել»:
Լևոն Զուրաբյանը հարց է ուղղում՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում նաև Ալիևի ծաղրական հայտարարություններին, որոնք շատ ավելի վտանգավոր են՝ հետևանքներով հանդերձ:
Միևնույն ժամանակ ՀԱԿ փոխնախագահը շեշտում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի սխալները, «Մեզ խաղաղությունից զրկեցին և տարան գալիք պատերազմի ճանապարհով, բայց այդ ընթացքում չսարքեցին ոչինչ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև: