«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Զուրաբյան. Իշխանությունները դեմ են գնում տեխնոլոգիական առաջընթացին՝ արգելելով կրիպտոարժույթների գործածումը ՀՀ-ում

Զուրաբյան. Իշխանությունները դեմ են գնում տեխնոլոգիական առաջընթացին՝ արգելելով կրիպտոարժույթների գործածումը ՀՀ-ում

«Աշխարհում եւ Հայաստանի շուրջ կատարվող ճակատագրական զարգացումների ֆոնի վրա՝  մեր երկրում ֆինանսական տեխնոլոգիաներին՝ մասնավորապես գաղտնարժույթներին եւ բլոքչեյնին անդրադառնալը կարող է ավելորդություն թվալ, բայց ես կարծում եմ՝ Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է մնալ ամենակարեւոր, բայցեւ բարձիթողի վիճակում գտնվող խնդիրներից մեկը։ Բացի դրանից, եթե կենտրոնանանք միայն աշխարհաքաղաքական զարգացումների վրա, շատ բաներ այսօր բաց կթողնենք եւ հետագայում դրանց անդրադառնալը ուշ կլինի ։

Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ մեր երիտասարդ եւ իբր թե ժամանակակից իշխանությունը իրականում ամենահետադիմական եւ խավարամիտ մոտեցումներն ունի երկրի տեխնոլոգիական առաջընթացի նկատմամբ։

Արհեստական ինտելեկտ, մետավերս, Web3.0, բլոքչեյն. այս բոլոր ուղղություններով աշխարհը յոթմղողանոց քայլերով առաջ է գնում, իսկ մեր իշխանությունները ոչ միայն չեն աջակցում զարգացմանը, այլ մի բան էլ խավարամիտ արգելքներ են դնում այդ զարգացման ճանապահին, խոչնդոտելով այս ուղղություններով մասնավոր նախաձեռնություններին, ֆեյսբուքի իր էջում գրել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ, ֆիզիկոս Լևոն Զուրաբյանը:

Կրիպտոարժույթների մասին Radar Armenia-ի հարցազրույցը Լևոն Զուրաբյանի հետ՝ ԱՅՍՏԵՂ: