Զուրաբյան. Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն

Ազգային ժողովում շարունակվում է անցումային արդարադատության վերաբերյալ լսումները:
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի մոտ, մեղադրյան Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո տպավորություն է ստեղծվել, որ անցումային արդարադատության փոխարեն ունենալու ենք անցողիկ արդարադատություն:
Լևոն Զուրաբյանը կարծում է, որ հակամարտություն կա պետության և հասարակության միջև, պատճառը տարիներ շարունակ պետության կողմից մարդկանց իրավունքների ոտնահարումն է եղել:
«Անցումային արդարադատության նպատակը պիտի լինի այդ հակամարտության հաղթահարումը: Երբ որ մենք ասում ենք՝ հաշտեցում, ես համաձայն չեմ, որ այդ հաշտեցումը պետք է լինի գիշատիչների հետ: Հաշտեցումը պիտի լինի քաղաքացու և պետության միջև: Այսօր մենք ունենք զինադադար, որը պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը այսօրվա իշխանությանը դեռ վստահում է և ակնկալիք ունի, որ իշխանությունը նրան կտանի պետության հետ հաշտեցման ուղով»,- վստահեցրեց Լևոն Զուրաբյանը և հավելեց.
«Մարտի 1-ի զոհերի ծնողները և հասարակությունը երբեք չի հաշտվի այս պետության հետ, եթե Ռոբերտ Քոչարյանը և իր հանցակիցները չկրեն արժանի պատիժ»:
Տեսանյութը՝ a1plus.am-ի