«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Զուրաբյան. «Փաշինյանի խոսքից պարզ է՝ Վահագն Խաչատրյանը կլինի ՔՊ թիմի որոշումներ դակողը․ թեկնածուն էլ է դա ասում»

Զուրաբյան. «Փաշինյանի խոսքից պարզ է՝ Վահագն Խաչատրյանը կլինի ՔՊ թիմի որոշումներ դակողը․ թեկնածուն էլ է դա ասում»

Վահագն Խաչատրյանի ընտրությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում գնահատելու համար անհրաժեշտ է զերծ մնալ նրա անձնական որակների եւ մասնագիտական հմտությունների մասին անպտուղ եւ իրարամերժ խոսակցություններից, ֆեյսբուքի իր էջում գրել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Հարցը իրականում քաղաքական է. մեր քաղաքական եւ սահմանադրական համկարգում այդ նշանակումը որեւէ օգուտ կտա՞ Հայաստանում եւ նրա շուրջ ընթացող գործընթացներին։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «նախագահը պետք է ներդաշնակության մեջ լինի քաղաքական մեծամասնության հետ», իսկ ինքը Վահագն Խաչատրյանն ասել է, որ համարում է իրեն Փաշինյանի քաղաքական թիմի անդամ։

Այս մարդիկ չեն հասկանում, որ խորհրդարանական համակարգում երկրի նախագահն ունի վերկուսակցական կարգավիճակ, եւ իր գլխավոր գործառույթն է՝ անաչառ արբիտր լինելով կատաղի պայքար մղող քաղաքական ուժերի միջեւ, երաշխավորել սահմանադրության անխափան գործողությունը, վեր կանգնել քաղաքական կրքերից եւ առաջին հերթին հենց իշխող քաղաքական ուժին պահել սահմանադրականության շրջանակներում։

Փաշինյանի որոշումը եւ հայտարարությունը փաստորեն նշանակում են, որ նա հեռացնում է զսպանակների եւ հակակշիռների սահմանադրական համակարգի եւս մեկ կարեւոր բաղադրիչ, որը խոչնդոտում է նրա անսահման իշխանությանը։ Փոխարենը նշանակվում է Փաշինյանի բոլոր նախաձեռնությունների հլու֊հնազանդ դակիչ։

Արմեն Սարգսյանը լավ նախագահ չէր, հաճախ մտնում էր անհասկանալի քաղաքական խաղերի մեջ։ Նրա գործողությունները շատ հեռու էին սահմանադրականության պահպանման մոտիվացիայից։ Բայց Փաշինյանի կողմից այդ պաշտոնում իր կամակատարի նշանակումը շատ ավելի վտանգավոր է Հայաստանի համար, եՙւ իշխանության անսանձ կամայականության մեծացման տեսակետից, ե՜ւ քաղաքական հակամարտությունը սրելու պոտենցիալի տեսակետից, ինչպես նաեւ քաղաքական ճգնաժամներ հաղթահարելու տեսակետից, հատկապես այն վիճակներում, երբ երկրում կլինեն քաղաքական լուրջ վերադասավորումներ։

«Ֆակտորի» հարցազրույցում խոսել ենք նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրում առաջ քաշած այն գաղափարի մասին, որ Սյունիքի վրայով կառուցվի Իրանը Վրաստանի եւ Ռուսաստանի հետ կապող «Հյուսիս֊Հարավ» երկաթուղին։ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում այդ գաղափարը համարեց «անիմաստ», եւս մեկ անգամ ցույց տալով ստրատեգիական մտածողության իր անկարողությունը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ֆակտորի» տեսանյութում։