12 տարի առաջ օգոստոսի 1-ին հռչակվեց Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումը

Կարևոր 01.08.2020   12:00   377

«Մեզ միավորում է սահմանադրական կարգի հաստատման` ազատ, ժողովրդա­վարական, իրավական, բարգավաճ պետության կերտման և լիարժեք քաղաքացիական հասարակության ձևավորման գաղափարը:

Կոնգրեսի մաս կազմող քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պահպանում են իրենց լիակատար ինքնուրույնությունը և անկախ գործունեություն ծավալելու, այդ թվում` ընտրություններին առանձին մասնակցելու իրավունքը»,- ասված էր հռչակագրի մեջ:


Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմադիր բոլոր ուժերին կոչ արեց միանալ «քոչարյանասերժական ավազակապետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը։

«Ես խաղում եմ բաց քարտերով` առանց կոնսպիրացիայի եւ գաղտնի պայմանավորվածությունների։
Քաղաքական ուժերի հետ իմ ունեցած բոլոր հանդիպումներում որեւէ սակարկության չեմ գնացել: Պարզապես շարադրել եմ իմ տեսակետները ներկա իրավիճակից դուրս գալու անհրաժեշտության եւ քոչարյանական ռեժիմի վերարտադրման վտանգը կանխելու մասին:

Անձամբ ես եւ իմ կողմնակիցները մեզ ամբողջովին դնում ենք ձեր տրամադրության տակ: Մեզ պարզապես օգտագործեք որպես գործիք հանցավոր վարչախմբից ազատվելու եւ իշխանության ձգտման ձեր օրինական իրավունքը իրացնելու նպատակով...

Ես չեմ տեսել աշխարհում որեւէ երկիր, որտեղ որեւէ ուժ կարողանար միավորել ամբողջ ընդդիմությանը: Այդպիսի բան չկա, եւ եթե ոմանք այդպիսի բան են պնդում, ուրեմն այդ մարդիկ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում։
Հայաստանի պատմության մեջ չեմ հիշում որեւէ դեպք, ավելին` ես չեմ հիշում աշխարհում որեւէ երկիր, որտեղ ընդդիմությանը հաջողվեր միավորել 18 կուսակցություն»:

Լևոն Տեր-Պետրոսյան

Անահիտ Օհանյանի ֆեյսբուքյան էջից

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր- Պետրոսյան, հռչակագիր, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon